Հերթական մե՜ծ խաղարկությունը Երևան Տոնավաճառում!

✔️ Մայիսի 12-ին Երևան Տոնավաճառում կայացավ հերթական մե՜ծ խաղարկությունը🤩

Խաղարկություն, որի ընթացքում խաղարկվում էր 30 հեռուստացույց և Mercedes-Benz  մակնիշի ավտոմեքենա։

❤️ Շնորհակալություն ենք հայտնում մեր հազարավոր հաճախորդներին #ԵրևանՏոնավաճառ-ը նախընտրելու համար ❤️

Սպասեք նոր անակնկալների 👌

Կայացավ ամենախոշոր խաղարկությունը Երևան Տոնավաճառում!

Հունվարի 13 👉 Երևան Տոնավաճառ 👉 ավելի քանի 11․000 մասնակից 😍 
Կայացավ ամենախոշոր խաղարկությունը, որտեղ մրցանակներն էին 7  iPhone X սմարթֆոն և 3 🚘 Mercedes-Benz ավտոմեքենա։ 
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր այցելուներին մասնակցության և Երևան Տոնավաճառը նախընտրելու համար։   
Նոր անակնկալները շատ շուտով․․․😉

Սեպտեմբերի 15 I A դասի երկու Mercedes-Benz ավտոմեքենայի և 25 կենցաղային տեխնիկայի խաղարկություն

Սեպտեմբերի 15 👉 Երևան Տոնավաճառ 👉 մեգա #խաղարկություն  
Տոնական օրը սկսվեց գեղեցիկ համերգային ծրագրով 🎤🎶 The GentleMan's Band-ի կատարմամբ, որին հաջորդեց 15 կենցաղային տեխնիկայի խաղարկությունը:😍 Սակայն, հաշվի առնելով, մասնակիցների ահռելի մեծ թիվը՝ ավելի քանի 7.000 հոգի, Երևան Տոնավաճառի ղեկավարությունը որոշեց 🎁 անակնկալ մաստուցել և խաղարկել ևս 10 կենցաղային տեխնիկա: 
Ինչ խոսք, խաղարկության 😃 ամենասպասված մրցանակները A դասի երկու Mercedes-Benz ավտոմեքենաներն էին, որոնք ևս գտան իրենց երջանիկ շահողներին: 🎁 
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր այցելուներին ❤️ մասնակցության համար և մաղթում հաջողություն մեր հաջորդ խաղարկություններին, որոնք կլինեն շատ շուտով: 

A դասի երկու Mercedes-Benz ավտոմեքենայի և 15 կենցաղային տեխնիկայի խաղարկություն

 

✅ Մինչև սեպտեմբերի 15-ը կատարե՛ք նվազագույնը 5.000 դրամի գնումներ Երևան Տոնավաճառում: 
✅ Մասնակցե՛ք խաղարկությանը և շահե՛ք 15 կենցաղային տեխնիկաներից կամ A դասի երկու Mercedes-Benz ավտոմեքենաներից մեկը:
📌 Խաղարկությունը՝ 15.09.2018 ժամը՝ 19.00-ին:

 

 

 

 

Ֆուտբոլի աշխարհի խաղերի բացումը և ԴՈՒԽՈՎ համերգ Երևան Տոնավաճառում 

 

Հունիսի 14-ին VivaroBet-ի և Երևան Տոնավաճառի համատեղ կազմակերպմամբ կայացավ #Դուխով #վեչերինկա Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության խաղերի բացման կապակցությամբ:  
Սկզբից խաղարկություններ, այնուհետև ֆուտբոլ ՇԱՏ մեծ էկրանին, և վերջում ՄԵԳԱ համերգ Decl aka Le Truk-ի, Black Star-ից DJ Kan-ի մասնակցությամբ 😍

 

 

 

Կուտակային ծրագիր Երևան Տոնավաճառում

✅ Կատարե՛ք գնումներ Երևան Տոնավաճառի շինանյութի շուկայից: 

✅ Կուտակե՛ք ծախսված գումարի 2-5%-ը: 

✅ Օգտագործե՛ք կուտակված գումարը Երևան Տոնավաճառից գնումներ կատարելու համար: 

 Գործում է նաև գնված շինանյութի #անվճար առաքում Երևանում:

 

18 Smart TV հեռուստացույցի խաղարկություն

Այսօր՝ հունվարի 14-ին, կայացավ այդքան սպասված 18 Smart TV հեռուստացույցի խաղարկությունը Երևան Տոնավաճառում:  Սակայն, հաշվի առնելով մասնակիցների ահռելի մեծ թվաքանակը և հետաքրքրվածությունը, Տոնավաճառի ղեկավարությունը 🎁 անակնկալ մատուցեց՝ խաղարկելով լրացուցիչ 18 կենցաղային տեխնիկա իր հաճախորդների համար 🎆

Շնորհավորում ենք հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին ներկայության համար ❤️ 

Խոստանում ենք նորանոր անակնկալներ և խաղարկություններ մոտ ապագայում ☺️

Մենք արդեն մեկ տարեկան ենք

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Երևան Տոնավաճառը նշում է իր գործունեության 1 տարին: Շնորհակալություն մեր բոլոր այցելուներին Երևան Տոնավաճառը ընտրելու համար: Խոստանում ենք շարունակել հանդես գալ լավագույն գնային առաջարկներով և մշտապես թարմացվող ապրանքատեսականիով:

Մկրտիչ Արզումանյանը Երևան Տոնավաճառի նոր գովազդային հոլովակում

Նոր հումորային հոլովակ Երևան Տոնավաճառի համար Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ: 

Տոնավաճառ բոլորի համար և բոլորին հարմար    

Հաճելի անակնկալներ Երեւան տոնավաճառից խաղարկվեցին կենցաղային իրեր: Ուրախ ենք տեղեկացնել, որ նման անակնկալները շարունակական բնույթ են կրելու:

 

Ռեալ Մադրիդ - Մանչեսթեր Յունայթեդ խաղի բացօթյա դիտում Երևան Տոնավաճառում

​​​​Երևան տոնավաճառում հաճելի են անցնում ոչ միայն գնումները, այլ նաև ֆուտբոլային խաղերի դիտումները: Այս անգամ VivaroBet-ի և Մադրիդի «Ռեալի» հայաստանյան ֆան ակումբի հետ համատեղ կազմակերպվել էր Սուպեր Գավաթի՝ Ռեալ Մադրիդ - Մանչեսթեր Յունայթեդ խաղի բացօթյա դիտում հենց տոնավաճառի բակում՝ ՄԵԾ էկրանի վրա: Խաղից առաջ անցկացվեց նաև երկու թիմերի մարզաշապիկների և հուշանվերների խաղարկություն, ինչպես նաև գարեջրի հյուրասիրություն հավաքվածների համար :)  

 

31 կենցաղային տեխնիկայի խաղարկություն հունիս-հուլիս ամիսների գնումների համար

Երևան տոնավաճառը չի դադարում մատուցել անակնկալներ և նվերներ իր այցելուներին: Հունիս-հուլիս ամիսներին կատարված գնումների դիմաց մեր այցելուները հանարավորություն ստացան մասնակցելու 31 հատ կենցաղային տեխնիկայի խաղարկությայնը՝ այդ թվում 3-ական iphone 7, հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա, փոշեկուլ, հարիչ, արդուկ և բլենդեր:  

՛՛Չեմպիոնների Լիգա՛՛ խաղի դիտում

Երևան Տոնավաճառում Յուվենտուսի և Ռեալ Մադրիդի երկրպագուները հնարավորություն ունեցան վայելելու Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի խաղը:

 

Կենցաղային իրերի խաղարկություն մայիս ամսին կատարված գնումների համար

Երևան տոնավաճառի ղեկավարությունը գնահատում է իր մշտական այցելուներին` մատուցելով հաճելի անակնկալներ: Բոլոր այն գնորդները, ովքեր մայիս ամսին տոնավաճառից կատարել էին 10 հազարի և ավելի գնումներ, հնարավորություն ստացան մասնակցելու խաղարկությանը, որի ընթացքում խաղարկվեցին թանկարժեք կենցաղային իրեր, այդ թվում iPhone7:

Հունիսմեկյան տոնական միջոցառում «Երևան» տոնավաճառում

Հունիսմեկյան տոնական ջերմ մթնոլորտ Երևան տոնավաճառում: Երեխաների իրավուքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տոնավաճառի բակում այսօր հյուրընկալվել էին տասնյակ մանուկներ: Մի քանի ժամ տեւած համերգային միջոցառման ընթացքում փոքրիկները հնարավորություն ստացան մանկական հետաքրքիր խաղեր խաղալ, երգել, պարել, նկարվել սիրելի մուլտ հերոսների հետ:  

Բարեգործական միջոցառում Երևան Տոնավաճառում

Դեկտեմբերի 2-ին Երևան Տոնավաճառն իր տաքուկ անկյունում հյուրընկալել էր մոտ 50 երեխաների՝ Հայաստանի տարբեր մանկատներից: Նպատակը մեկն էր. հիշարժան դարձնել հրաշք փոքրիկների օրը՝ փոխարենը ստանալով բազում մաքրամաքուր ու անկեղծ ժպիտներ:  Հավաքույթի ամբողջ ընթացքում լավ երաժշտության հնչյունների ներքո երեխաների հետ խաղում էին տարբեր մուլտհերոսներ, զվարճալի ծաղրածուն, իսկ սրամիտ խաղավարը հետաքրքիր խաղեր էր կազմակերպել փոքրիկների համար: Եվ, իհարկե , ինչ մանկական տոն առանց քաղցրավենիքի: Երևան Տոնավաճառի տնօրինության կողմից նախապես կազմակերպված հյուրասիրությունից և նվերներից բացի, Երևան Տոնավաճառի տաղավարների աշխատակիցները ևս իրենց անակնկալներով ուրախացրեցին երեխաներին:

Վիվառո Սպորտ Բարի բացումը

Հիանալի նորություն մեր մարզասեր հաճախորդների համար: Տոնավաճառում բացվեց նոր ժամանցի վայր՝ Վիվառո Սպորտ Բար, որը գտնվում է Е մասնաշենքի 2-րդ հարկում:  Նոր, ընդարձակ ու գեղեցիկ ձևավորված Վիվառո Սպորտ Բարը բացման օրը տոնական էր ու մարդաշատ: Ժամանել էին բազմաթիվ հյուրեր՝ մարզասերներ, երկրպագուներ, լրագրողներ:  Այստեղ կարող եք հետևել Ձեր սիրելի մարզական հանդիպումներին, կատարել խաղադրույքներ և, իհարկե, օգտվել համեղ խոհանոցից: Համոզված ենք, որ այն կդառնա սպորտային խաղերը դիտելու և հաճելի ժամանակ անցկացնելու համար լավագույն ու հարմարավետ վայրերից մեկը: Երևան Տոնավաճառը և Վիվառո Սպորտ Բարը սիրով սպասում են Ձեզ:

 

Նախագահի մասնակցությամբ բացվել է «Երևան» տոնավաճառը

Նախագահի մասնակցությամբ այսօր մայրաքաղաքում բացվել է նաեւ «Երևան» տոնավաճառը՝ ժամանակակից քաղաքակիրթ պայմաններ առաջարկելով և՛ գնորդներին, և վաճառողներին:  Եվրոպական չափանիշերով կառուցված այս շինությունում տաղավարներ են նախատեսված մանրածախ և մեծածախ առևտրի համար: 

Մայրաքաղաք Երևանը՝ «Երևան» տոնավաճառում. բացումը՝ շուտով 

Հարմարավետ ու շահավետ` նոր կառույցի սեփականատերերը տոնավաճառի հիմքում հենց այս բանաձեւն են դրել: Մինչ պաշտոնական բացման արարողությունը փոքր ու միջին ձեռնարկատերերը, առեւտրային կառույցի ղեկավարությունն ու պարզապես հետաքրքրվողները տեղում ծանոթանում են տոնավաճառի պայմաններին: Կառույցն իր հարկի տակ ներառելու է մեծածախ և մանրածախ առևտրի տաղավարներ, սրճարաններ, հյուրանոց-հոսթել, գրասենյակային և պահեստային տարածքներ, արագ սննդի կետեր, ժամանցի վայրեր, բանկային և ապահովագրական ծառայություններ, դեղատուն, ավտոկայանատեղի և այլն: Այլ առավելություններ թվարկում է տոնավաճառի տնօրեն Էդգար Առաքելյանը:

..Our technique

The unique element behind Bambak is our kids' handwork. We turn our art into elaborated high res. images and have them printed on Tshirts and baby-bodies. All the materials and paints are carefully picked to look and feel good, as our team is exceptionally picky about both.

..Our technique

The unique element behind Bambak is our kids' handwork. We turn our art into elaborated high res. images and have them printed on Tshirts and baby-bodies. All the materials and paints are carefully picked to look and feel good, as our team is exceptionally picky about both.